Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կքննարկվի ուսանողական ինքնակառավարման զարգացումը

Կքննարկվի ուսանողական ինքնակառավարման զարգացումը
21.10.2014 | 16:48

Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքային մեթոդներ» խորագրով համաժողովի պաշտոնական բացման արարողությունը:
Համաժողովը նվիրվում է ԵՊՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին և ԵՊՀ 95-ամյակին:
Հոկտեմբերի 22-25-ը տեղի ունեցող ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ԵՊՀ ռեկտորատը՝ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ: Այն իրականացվում է ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում:
Միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 23-ին համաժողովի մասնակիցները ՀՀ Ազգային ժողովում կհանդիպեն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում և այլ կազմակերպություններում:
Համաժողովի հիմնական նպատակն է աջակցել ուսանողական ինքնակառավարման և երիտասարդական կազմակերպությունների ոլորտի զարգացմանը, քննարկել նրանց զարգացման հիմնական միտումները հետխորհրդային տարբեր երկրներում, ստեղծել հարթակ փորձի ու տեսակետների փոխանակման համար:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 50 մասնակիցներ` ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների առաջնորդներ, բուհերի ռեկտորատների և այլ վարչական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ուսանողական ինքնակառավարման, բարձրագույն կրթության, երիտասարդական քաղաքականության գծով փորձագետներ, հետազոտողներ:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ